Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամն այսօր կանցկացնի կարիերայի 50-րդ մենամարտը: Բեռլինում կայանալիք մենամարտում հայ բռնցքամարտիկի մրցակիցը կլինի նորվեգացի Թիմ Ռոբին Լիհուգը:
William Hill բուքմեյքերական գրասենյակը ֆավորիտ է համարում Աբրահամին, որի հաղթանակը գնահատում է 1.05 գործակցով: 23-ամյա նորվեգացու հաղթանակի համար սահմանվել է 9 գործակից, իսկ ոչ ոքիի համար՝ 29:
Մրցելույթը ցուցադրվելու է գերմանական SAT1 TV-ի (սկիզբը` Բեռլինի ժամանակով ժամը 22:50 հատվածում) եւ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում (սկիզբը` Հայաստանի ժամանակով հուլիսի 16-ի լույս 17-ի գիշերը, ժամը 00:50-ի հատվածում: