Հունաստանում ձերբակալել են Թուրքիայից ուղղաթիռով Ալեքսանդրուպոլիս ժամանած զինծառայողներին, փոխանցում է Daily Sabah-ը:
Ուղղաթիռում 7 զինծառայող և մեկ քաղաքացիական անձ է գտնվել: Պարբերականի տեղեկություններով՝ նրանք ձերբակալվել են Հունաստան անօրինական մուտքի համար:
Ավելի վաղ հաղորդվել է, որ վերջիններս քաղաքական ապաստան են խնդրել Հունաստանից:
Թուրքիայի ԱԳՆ-ն արդեն թուրք զինծառայողներին հանձնելու մասին հարցում է ուղարկել հույն դիվանագետներին:
Թուրքիայում երեկ տեղի ունեցած պետական հեղաշրջման արդյունքում, վերջին տվյալներով, առնվազն 194 մարդ է զոհվել, ավելի քան 2800-ը վիրավոր են: