Երեկ տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Էրեբունի վարչական շրջանում գտնվող ոստիկանական բազայի դարպասների մեջ ավտոմեքենա է մխրճվել: «Սասնա Ծռեր» խմբավորման անդամները վրան տեղադրել են մեծ անիվներ և դյուրագրգիռ հեղուկ լցրել: Խմբի անդամները խոստացել էին գրոհի դեպքում այն հրդեհել: ArmLur.am-ը ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացավ, որ մեքենան չի հրդեհվել: Տեղեկություններ, թե որտեղ է գտնվում այս պահին մեքենան, չկան:
Հիշեցնենք, որ երեկ լուսադեմին Երևանում ապստամբություն էր կատարվել. «Սասնա Ծռեր» խմբավորման անդամները գրավել են ոստիկանության բազաներից մեկը: