Ստեղծված իրավիճակը ներկայիս իշխանություններն են ծնել. Մանվել Եղիազարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկրում տիրող իրավիճակը ներկայիս իշխանություններն են ծնել: Այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը: Վերջինիս խոսքով` ինքը կատարվածում որևէ մեկին չի մեղադրում:

Ազատամարտիկի գնահատմամբ` այս պահին երկրի համար կարևոր թիվ մեկ խնդիրը Ղարաբաղի հարցն է. «Մեզ համար ամենացավոտ կողմը այս պահին Ղարաբաղն է: Եթե բանակցությունները շարունակվելու են, պետք է Ղարաբաղը կարգավիճակ ստանա: Ես` որպես զինվոր, կարծում եմ` պետք է գանք փոխհամաձայնության. դա կարող է լինել տարածքների փոխանակմամբ: Հինգ շրջաններ հանձնելով` նրանք մեզ պետք է տան Նախիջևանը: Ապրիլյան պատերազմից հետո մեր երկիրը թողել են բախտի քմահաճույքին»:

Մանրամասները` տեսանյութում:




Լրահոս