«Ինձ թվում է ՝ «Սասնա ծռեր»-ը կառուցողականություն է դրսևորում, որովհետև նրանք հայրենիքի, պետության ճակատագրով մտահոգ մարդիկ են: Նրանց կատարած քայլը բարի կամքի դրսևորում է մարդկության և պետության համար»: Այս մասին մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
Անդրադառնալով երեկվա ՀՀԿ-ականների ելույթներին՝ քաղաքագետ նշեց, որ չգիտեին ինչ անեն, եթե զինված ապստամբություն չլիներ վաղուց արդեն նրանց հարցերը լուծել էին: «Իսկ քանի որ զինված ապստամբություն է, և այնպիսի մի տեղ, որտեղ պաշտպանվելու հնարավորությունը շատ է, դրա համար խոսեցին, չխոսել չէին կարող: Ինչքա՞ն պետք է չխոսեին»,- եզրափակեց քաղաքագետը:
Լիդա Եղիազարյան