Թուրքիայի իշխանությունները ռազմական հեղաշրջման փորձից հետո երկրում ավելի քան 130 ԶԼՄ են փակել, որոնց թվում՝ 3 տեղեկատվական գործակալություն, 16 հեռուստաալիք և 45 թերթ, փոխանցում է Reuters-ը:
Բացի այդ, աշխատանքից ազատվել են 1684 զինծառայող, որոնց թվում՝ ցամաքային զորքերի 87 գեներալ և 726 գնդապետ, հանրապետության ռազմաօդային ուժերի 30 գեներալ և 314 գնդապետ, ինչպես նաև ռազմածովային ուժերի 32 ծովակալ և 59 գնդապետ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հուլիսի 27-ին Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Էֆքան Ալան հայտնել էր, որ երկրում ապստամբությունից հետո ավելի քան 15 հազար մարդ է ձերբակալվել, մոտ 10 հազարը զինծառայողներ են: