ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով աշխատանքից ազատվել է կալանքի տակ գտնվող Կիրովի մարզի նահանգապետ Նիկիտա Բելիխը, փոխանցում է Gazeta.ru-ն:
Այժմ Կիրովի նախկին նահանգապետը գտնվում է կալանքի տակ, նա կասկածվում է 400 հազար եվրո կաշառք ստանալու մեջ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ աշխատանքից ազատվել է նաև Սևաստոպոլի նահանգապետ Սերգեյ Մենյայլոն:
Ինչպես նաև աշխատանքից ազատվել է ՌԴ դաշնային մաքսային ծառայության պետը, ում տանը միլիոններ և մեծ քանակությամբ ոսկի է հայտնաբերվել: