Կառավարության այսօրվա նիստին մասնակցում էին նաև Տնտեսագիտական համալսարանի և Մանկավարժական համալսարանի վերընտրված ռեկտորներ Կորյուն Աթոյանն ու Ռուբեն Միրզախանյանը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորելով նրանց՜ ցանկացավ բեղմնավոր աշխատանք, ապա հիշեցրեց, որ ինքն այժմ հանդիսանում է Տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահը և նշեց, որ զբաղվածության պատճառով հրաժարվում է այդ պաշտոնից: Հավելենք, որ առաջիկայում կկազմակերպվի խորհրդի նախագահ ընտրելու նոր գործընթաց: