ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ իրավաբանական անձը միաձուլման համար ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնի:
Սուսաննա Իսահակյան (42 տարեկան, տնօրեն)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ միաձուլվող իրավաբանական անձը ներկայացնում է պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:
Միաձուլման արդյունքում ստեղծվող իրավաբանական անձը ներկայացնում է՝
-իրավաբանական անձ հիմնադրելու մասին հիմնադիր ժողովի արձանագրությունը՝ ստորագրված բոլոր հիմնադիրների կամ նախագահի եւ քարտուղարի կողմից: Օրենքով սահմանված դեպքում մեկ անձի կողմից իրավաբանական անձի հիմնադրման դեպքում ներկայացվում է հիմնադրի գրավոր որոշումը,
– ժողովի հաստատած էլեկտրոնային փաստաթղթի ձեւով կանոնադրությունը կամ կանոնադրության առնվազն երկու օրինակ՝ թղթային կրիչի վրա,
– միաձուլվող իրավաբանական անձանց մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված մարմինների որոշումները,
– պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ,
– փոխանցման ակտերը,
– միաձուլման պայմանագիրը,
-առանձին կազմակերպական-իրավական ձեւ ունեցող իրավաբանական անձանց վերաբերյալ օրենքներով կամ այլ օրենքներով նախատեսված պետական գրանցման համար պարտադիր ներկայացման ենթակա այլ փաստաթղթեր:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայտնում ենք, որ իրավաբանական անձանց միաձուլում է համարվում նոր իրավաբանական անձի uտեղծումը՝ նրան երկու կամ ավելի իրավաբանական անձանց իրավունքների եւ պարտականությունների փոխանցմամբ եւ այդ իրավաբանական անձանց դադարմամբ: