ԱԱԾ-ն անտեղի օգտագործեց «ահաբեկիչ» որակումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԱԾ-ն «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամների գործողությունների մասին երեկ հայտարարություն տարածեց, որում ասվում է` «Ձերբակալվել է 20 ահաբեկիչ: ՊՊԾ գնդի տարածքն ամբողջությամբ ազատագրված է»:

Ահաբեկիչ որակումը բուռն քննարկումների առիթ դարձավ ժողովրդի շրջանում:

Այսօր արդեն ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության մեջ, որտեղ նշվում են խմբավորման անդամների դեմ հարուցված մեղադրանքները, կրկին բացակայում է 217-րդ հոդվածը՝ ահաբեկչությունը:

Նշենք, որ ըստ քրեական օրենսգրքի 217-րդ հոդվածի  ահաբեկչություն է համարվում՝  այնպիսի գործողությունը, որն ուղղված է քաղաքացիական անձի կամ զինված ընդհարման ժամանակ ռազմական գործողություններին ակտիվորեն չմասնակցող անձի մահվանը կամ ծանր մարմնական վնասվածք պատճառելուն կամ դրանց սպառնալիքին այն դեպքում, երբ այդպիսի գործողության նպատակն իր բնույթով կամ էությամբ բնակչությանն ահաբեկելը կամ պետական մարմնի կամ միջազգային կազմակերպության կամ պաշտոնատար անձի որոշման ընդունման կամ գործողության կատարման կամ դրանցից ձեռնպահ մնալու վրա ներգործելն է:

Ստացվում է, որ ԱԱԾ-ում հաղորդագրություն տարածելիս,  խախտում են ոչ միայն անմեղության կանխավարկածը, այլև չեն ընթերցում անդամների նկատմամբ ընդունված մեղադրանքները:




Լրահոս