Մեր օրերում Մակդոնալդսը համարվում է արագ սննդի աշխարհի խոշորագույն կենտրոնների ցանցը: Ամերիկական կորպորացիան անում է ամեն բան միայն թե հաճախորդին չկորցնի: Հաճախ փոխում է մենյուն, խաղալիքների նորանոր հավաքածուներ է թողարկում և երբեք չի մոռանում գովազդների մասին:
Մակդոնալդսի հանրաճանաչությունը երբեք չի մարում, սակայն մի շարք փորձագետներ վստահեցնում են, որ այդ սնունդը մարդկանց առողջության համար մահացու հետևանքներ կարող է ունենալ:
Ներկայացնում ենք պատճառներ, թե ինչու է պետք ընդմիշտ հրաժարվել կարտոֆիլի ֆրիից և Բիկ Մակից:
1.Փքաբլիթներ ոչ հացից
Մակդոնալդսը չի ցանկանում վնասներով աշխատել: Այդ պատճառով արագ փչացող մթերքներին այնքան կոնսերվանտներ և պահպանիչ նյութեր են ավելացվում, որ այն կարող է «թարմ մնալ» մի քանի տարի: Հրաշք բաղադրիչներից մեկը կալցյումի սուլֆատն է, որը հայտնի է որպես գիպս: Սակայն վատագույնը ամոնիումի սուլֆատն է, որն ունակ է սրտխառնոց և փորլուծություն առաջացնել:
2. Միս կարտոֆիլի ֆրիում
Ոչ վաղ անցյալում ընկերությունը համոզում էր բոլոր բուսակերներին, որ ճարպայուղի փոխարեն ֆրին պատրաստվում է 100% բուսական յուղից: Սակայն Մակդոնալդսը պահպանեց խոսքի միայն մի մասը. մինչ տապակող սարքի մեջ հայտնվելը, կարտոֆը հավելումներ է ստանում գրավիչ բուրելու համար:
3. Ֆրիում առկա շաքարը
Հասկանալի է, որ ոչ մեկի մտքով չի էլ անցել, որ ֆրին կարող է առողջարար լինել: Միայն նրա պատրաստման համար արդեն իսկ գլյուկոզա է օգտագործվում, որը շատ արագ ճարպի է վերածվում և մեծ մազդեցություն ունենում արյան մեջ շաքարի ավելացմանը:
Ֆրիի այս տեսակը կհագեցնի Ձեզ, սակայն միայն կարճ ժամանակով, իսկ սովածության հաջորդ փուլը նախորդից շատ ավելի ուժգին կլինի:
4. Անփառունակ McRib
Մակդոնալդսի սեզոնային բուտերբրոտերը արտաքինից շատ ախորժալի տեսք ունեն` ելնելով կողոսկրային անվանումից: Ինչպես հայտնի դարձավ ստուգումներից հետո կողոսկրեր նրանում ընդհանրապես չկան: Դա զուտ կրկնօրինակ է, կիսաֆաբրիկատն այն տեսքին է բերվում, որ կոտլետը կողոսկրի միս հիշեցնի:
5. Տրանսճարպերի մարսման համար անհրաժեշտ է ավելի քան մեկ ամիս
Տրանսճարպերն իրենցից ներկայացնում են ճարպաթթուների անբնական իզոմերներ, որը, մասնավորապես, գոյանում է մարգարինի և բուսայուղերի համակցությունից: Մարգարինն ավելացնում է խոլեստերինի մակարդակը և սիրտ-անոթային հիվանդությունների հավանականությունը: Իսկ ԲիգՄակ-ում պարունակում է 1.5 գր տրանսճարպ, իսկ դրանց մարսման համար անհրաժեշտ է 51 օր:
6. Բուրգերներ` վարդագույն «լորձից»
«Սննդային ռեվոլյուցիա» շոուի ողջ ընթացքում շեֆ-խոհարար Ջեյմի Օլիվերը պատմում է` ինչից են իրականում պատրաստվում բուրգերների համար նախատեսված կոտլետները: Դրանց ստեղծման համար օգտագործվում է ուտելու համար ոչ պիտանի մսամթերք, որը մաքրվում է ամոնիումի հիդրոքսիդում, որպեսզի այն վարակ չանցկացնի և վարդագույնով ներկվի:
7. Մակդոնալդսն ավելի թանկ արժե, քանի առողջ սնունդը
Արագ սննդի գներն աճում են, իսկ որակն ընկնում է: Մակդոնալդսում սնվելու համար վճարված գումարի դիմաց կարելի է գնել շատ ավելի մեծ քանակով անհրաժեշտ և օգտակար մթերք, որից կարելի է պատրաստել ուտեստներ ողջ ընտանիքի համար: Ցանկացած դեպքում, առողջ սնվելու համար կարելի է ինքնուրույն պատրաստել:
8. Եգիպտացորենի օշարակ` հացաբուլկեղենում ֆրուկտոզի մեծ քանակությամբ
Շատերը գտնում են, որ Մակդոնալդսի ամենավտանգավոր ուտեստը կոտլետն է: Ստուգումները ցույց են տվել, որ բուլկին ևս պակաս վտանգավոր չէ: Եգիպտացորենի օշարակ ուտելուց հետո չանցած մի քանի րոպե` կրկին սովածություն եք զգում:
9. Ֆրիի «անմահ» կարտոֆիլը
2008 թվականին փորձագետը որոշում է պարզել` ինչ տեսք կունենան տարիներ անց Մակդոնալդսի և KFC կարտոֆիլները:
10. Քաշի արագ ավելացում
2004 թվականին տղամարդը հետաքրքրիր փորձարկում է կատարում: 30 օր շարունակ նա սնվում է բացառապես Մակդոնալդսի սնունդով: Այդ ընթացքում նա 11 կիլոգրամ քաշ է հավաքում: Իսկ խոլեստերինի ավելցուկը բազմաթիվ հիվանդությունների պատճառ կարող է դառնալ, այդ թվում` կաթվածի:
11. Կասկածահարույց մսամթերք կոտլետների համար
Մակդոնալդսում վստահեցնում են, որ կոտլետները պատրաստվում են միմիայն տավարի միսը կարող է իր մեջ պարունակել կովի աչք կամ փորոտիք:
12. Ֆոսֆատների մեծ քանակություն
Մակդոնալդսի ուտեստների մեծ մասում առկա է ֆոսֆատների ահռելի չափաբաժին, ինչը սիրտ-անոթային և երիկամային խնդիրներ է առաջացնում: Առավել վտանգավոր են այս ռեստորանի հավային ուտեստները:
13. Ինչպես են պատրաստվում բնակտորները` նագիթսսները
Վերցնում են հավի կաշվի, յուղի, փորոտիքի և անգամ ոսկորների մնացորդները, ապա մանրացնում են, ապա ամբողջի խառնուրդից պատրաստում են բոլորին քաջ հայտնի հավի կտորները:
14. Հակասանիտարական պայմաններ
Մակդոնալդսի ռեստորաններից շատերը, պարզվում է, հակասանիտարական պայմաններում են գործում: Մեծաթիվ բողոքներ են եղել կեղտոտության և մթերքի անորակության մասին: Աշխատակիցները հիգիենայի կանոնները խախտում են ինչպես ուտեստների պատրաստման, այնպես էլ սրահների մաքրման ընթացքում:
15. Երեխաների ճարպակալում
Հարցումները ցույց են տվել, որ Ամերիկայում երեխաների մահացության թիվը ճարպակալման հետևանքով կարող է ավելանալ: Երեխաները առողջությունն անմիջականորեն կապված է սննդակարգից: Իսկ արագ սնունդը ոչ միայն ճարպակալման, այլև շաքարային դիաբետի առաջացման պատճառ կարող է դառնալ: Մինչդեռ, Մակդոնալդսը չի դադարում նորանոր խաղային հրապարակներ բացել և թողարկել իր մանկահասակ այցելուների համար նորանոր խաղալիքներ: