ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մտածում ու կերտում ենք այսօր վաղվա համար. Bill կոնֆերանսն արդեն իրականություն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 23-ին առաջին անգամ Հայաստանում տեղի ունեցավ ԲԻԼ Կոնֆերանս, որը նախաձեռնել էր Երևանի Պետական Բժշկական Համալսարանի Ուսանողական Խորհրդարանը։ Կոնֆերանսի հիմնական թեման վնասի նվազեցնումն էր։ Նոյեմբերի 23-ին, Հայաստանից և արտերկրից ժամանած մասնագետները խոսեցին վնասի նվազեցման կոնցեպտի մասին ամենատարբեր ոլորտներում։ Առողջ ապրելակերպը կոնֆերանսի հիմնական թեման էր․ ինչպես հասնել առողջ վարքագծի, առողջ սննդի եւ հետեւել դրան։

Արավիս խմբի կատարումը լսելուց հետո կոնֆերանսի ժամանակ բացման խոսքով հանդես եկավ Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը eu կենֆերանսի կազմակերպիչ Ռոբերտ Գալստյանը, որին այնուհետև հետեւեցին բանախոսների ելունթները։ Առողջ սնունդ ընկերության հիմնադիր տնօրեն Լիլիթ Մարգարյանը խոսեց առողջ սննդի մասին։

Հավելենք, որ ԲԻԼ-ը անկախ համաշխարհային կոնֆերանս է այն մարդկանց համար, ովքեր փոխում են աշխարհը։ ԲԻԼ-ը հարթակ է, ուր եռանդով լի մարդիկ հավաքվում են լիցքավորվելու, մտածելու և գործելու։ Այն ստեղծվել է աշխարհը դեպի լավը փոխելու գաղափարով ներշնչված մի խումբ մարդկանց կողմից։ ԲԻԼ- ում բոլորը կիսում են մեկ ընդհանուր տեսլական․ բոլորս մտածում ու կերտում ենք այսօր՝ վաղվա համար։

Մանրամասները` տեսանյութում




Լրահոս