Էրդողանը ներողություն է խնդրել թուրք ժողովրդից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողություն է խնդրել թուրք ժողովրդից ապստամբներին ժամանակին չբացահայտելու համար, փոխանցում է Anadolu գործակալությունը:

«Չնայած ամեն ինչին՝ ես դեռևս մտահոգված եմ, որ այդ դավաճանների իրական դեմքն ավելի շուտ չի բացահայտվել: Գիտեմ, որ դրա համար մենք պատասխանատու ենք և՛ Ալլահի, և՛ ժողովրդի առջև: Թող նրանք ներեն մեզ»,-հայտարարել է Էրդողանն Անկարայում կրոնական խորհրդի նիստի ժամանակ:

Միևնույն ժամանակ, Էրդողանը նշել է, որ ապստամբների գործողություններն առավել լայնամասշաբ կլինեին, եթե թուրքական իշխանություններն անհրաժեշտ միջոցներ չձեռնարկեին:




Լրահոս