Սիրիացի զինյալների խումբը ռուսական Մի-8 ուղղաթիռի անձնակազմի անդամների մարմինների վերադարձման համար պայմաններ է առաջադրել, փոխանցում է Reuters-ը:
Խումբը, որն իրեն «Բանտարկյալների գործով գլխավոր հիմնադրամ» (The General Foundation for Prisoners’ Affairs) է անվանում, ավելի վաղ հայտնել է, որ մարմինների փոխանակման համար պահանջել է ազատ արձակել սիրիական բանտերում պահվող «Հեզբոլլահ» շիիթական շարժման բանտարկյալներին:
Բացի այդ, խմբավորումը պահանջել է սիրիական բանակից հանել բոլոր մարզերի շրջափակումը:
Մի-8 ուղղաթիռը, որը հումանիտար օգնություն էր տեղափոխում Հալեպ, խոցվել է օգոստոսի 1-ին սիրիական Իդլիբ նահանգում: Ուղղաթիռում անձնակազմի 3 անդամ և 2 սպա է գտնվել: