Պուտինը՝ «լավ» և «վատ» ահաբեկիչների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ադրբեջանական «ԱզերԹԱջ» գործակալության հետ զրույցում ասել է, որ չի կարելի առանձնացնել «լավ» և «վատ» ահաբեկիչների, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Պետք է նշեմ, որ վերջին ահաբեկչությունները, որոնք իրականացվեցին աշխարհի տարբեր տարածաշրջաններում, ևս մեկ անգամ ապացուցում են, որ ահաբեկչության դեմ պետք է պայքարել միավորված՝ հիմնվելով ՄԱԿ-ի կոորդինացնող դերի և միջազգային իրավունքի նորմերի և սկզբնունքների վրա»,-ասել է Պուտինը ադրբեջանական գործակալության հետ զրույցում Ադրբեջան այցի նախաշեմին:

Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Բաքվում կհանդիպեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Իրանի նախագահ Հասան Ռոհանին:




Լրահոս