ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պեդումայում օրինագիծ է մտցրել՝ սիրիական տարածքում ռուսական զինված ուժերի ավիացիոն խմբի տեղակայման մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Համաձայնագիրը ստորագրվել է 2015թ. օգոստոսի 26-ին Դամասկոսում ՌԴ և Սիրիայի պաշտպանության նախարարությունների միջև : Փաստաթղթի տեքստում ասվում է, որ «Սիրիայի տարածքում ռուսական ավիացիոն խմբի ներկայությունը պատասխանում է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը, պաշտպանական բնույթ է կրում և ուղղված չէ այլ պետությունների դեմ»:
Փաստաթղթում ասվում է, որ ռուսական ավիախումբը տեղակայված է Հմեյմիմ ավիաբազայում: