Հարց քաղաքացիներց` ինչպե՞ս է հաշվարկվում գնաճի ցուցանիշը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ ով է հաշվարկում գնաճը, եւ, ընդհանրապես, ինչպե՞ս է հաշվարկվում գնաճի ցուցանիշը:

Օվսաննա Սեդրակյան (32 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Գնաճը սպառողական գների ինդեքսի հավելաճի տեմպն է: Սպառողական գների ինդեքսը ներկայացնում է սպառողական շուկայում գների շարժը:

Սպառողական շուկայի համար գների ինդեքս (ՍԳԻ) ազգային վիճակագրական ծառայությունը հաշվարկում է ամսական պարբերականությամբ՝ դիտարկելով 470 ապրանքների եւ ծառայությունների գները ՀՀ 10 մարզերում եւ Երեւանում: 470 ապրանքների եւ ծառայությունների ցանկն ընտրվել է հասարակության շրջանում սպառողական ծախսերի վերաբերյալ հարցումների իրականացման արդյունքում:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2016թ. հունվարին 2015թ. դեկտեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 2.2% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է պարենային ապրանքների 5.0% գնաճով: Ի դեպ, հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում հունվարին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ գրանցվել է սպառողական գների 2.0-2.9% գնաճ, այդ թվում գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Կապանում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 2.0%-ով:




Լրահոս