Ռուսաստանը մոտ ժամանակներս կարող է վերսկսել «Թուրքական հոսք» գազատարի կառուցումը: Այս մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտարարել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:
Նրա խոսքով՝ գազատարի առաջին ճյուղը կարող է կառուցվել 2019թ. երկրորդ կեսին: Երրորդ ճյուղի կառուցումը հնարավոր է, սակայն դեռևս դիտարկվում են միայն երկուսը:
Նովակը հավելել է, որ Թուրքիայի համար գազի զեղչերի մասին հարց օրակարգում չկա:
«Թուրքական հոսք» գազատարի ծրագիրը սառեցվել էր ռուս-թուրքական հարաբերությունների կտրուկ վատթարացումից հետո: