Հարց քաղաքացիներից` ինչո՞ւ են մեքենայի ակտերը նախկին սեփականատիրոջն ուղարկվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Տարիներ առաջ վաճառել եմ ավտոտրանսպորտային միջոցս, սակայն, որպես մեքենայի սեփականատեր, ոստիկանությունից ակտեր եմ ստանում: Խնդրում եմ ասեք` ես ի՞նչ կարող եմ անել, այս թյուրիմացությունը շտկելու համար:

Արայիկ Գեւորգյան (41 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հավանաբար, Դուք պատշաճ կարգով չեք ձեւակերպել առքուվաճառքի պայմանագիրը: Խնդրի լուծման համար անհրաժեշտ է գտնել տրանսպորտային միջոցի փաստացի գնորդին՝ տրանսպորտային միջոցի օտարման գործարքը ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումում պատշաճ ձեւակերպելու համար, իսկ եթե այդ անձին հնարավոր չէ գտնել, ապա գրավոր դիմել ճանապարհային ոստիկանություն: Միեւնույն ժամական նշենք, որ բյուրոն այս հարցով կարող է աջակցել Ձեզ՝ ուղղորդելով այն ապահովագրական ընկերություն, որտեղ կնքվել է տվյալ ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիր:

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ տրանսպորտային միջոցի հետ կատարվող գործարքներից ծագող սեփականության իրավունքը ենթակա է ճանապարհային ոստիկանությունում պետական գրանցման կողմերի` գործարքն ստորագրելու օրվանից սկսած 15-oրյա ժամկետում, իսկ տրանսպորտային միջոցը «ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ՀՀ ներմուծված լինելու դեպքում, հայտարարագրելու օրվանից հետո` 15-օրյա ժամկետում, բացառությամբ տրանսպորտային միջոցը խոտանելու հետ կապված հաշվառումից հանելու դեպքերի:




Լրահոս