Ինչպես հայտնի է՝ այս տարվա հունիսի կեսին հեծանիվով վթարի էր ենթարկվել Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը: Դատավորի մոտ հայտնաբերվել է ողնաշարի կոտրվածք: Հայաստանում նա մի քանի վիրահատության է ենթարկվել: Սակայն, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, նրան այդպես էլ չի հաջողվել ապաքինվել եւ ստիպված է եղել կրկնակի վիրահատման համար մեկնել արտերկիր: Մեր տեղեկություններով՝ օրերս նա արտերկրում վիրահատության է ենթարկվել եւ այժմ ապաքինվում է: Ռուբեն Վարդազարյանի ընտանիքի անդամներից մեկը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց դատարանի նախագահի՝ արտերկրում բուժվելու հանգամանքը:
Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի նախագահին կրկին վիրահատել են
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ