Ռուսական 15 ավիաընկերություն պատրաստ է վերսկսել թռիչքները դեպի Թուրքիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ռոսավիացիա»-ի ղեկավար Ալեքսանդր Ներադկոն հայտարարել է, որ մոտ 15 ռուսական ավիաընկերությունը պատրաստ է  վերսկսել թռիչքները դեպի Թուրքիա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նա հավելել է, որ ավիաընկերություններին թույլտվություն ստանալուց հետո պահանջվում է մի քանի ժամ չարթերային չվերթների վերականգնման համար:

«Ավիաընկերություններն այնքան դինամիկ են, որ օդ բարձրանալու համար մի քանի ժամ է անհրաժեշտ»,- ասել է նա:

Ավելի վաղ «Ռոսսիա» ավիաընկերությունը վերսկսել էր դեպի Անթալիա չվերթները:

Հուլիսի 22-ի գիշերը «Ռոսավիացիա»-ն հանել էր դեպի Թուրքիա չվերթների արգելքը:




Լրահոս