Երեկ Եկատերինբուրգում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը չի կարողացել համոզել վերջինիս փոխել սիրիական Հալեպում հրադադարի պայմանները, գրում է գերմանական Süddeutsche Zeitung պարբերականը:
Խոսելով սիրիական ճգնաժամի կարգավորման մասին՝ Շտայնմայերը նշել է, որ Հալեպի կարճաժամկետ հրադադարի ռեժիմը բավարար չէ: Նա ընդգծել է, որ Ռուսաստանը հատուկ պատասխանատվություն է կրում Հալեպում, հատկապես՝ հումանիտար հասանելիության ապահովման հարցում:
ՌԴ ԱԳ նախարարն իր հերթին համոզմունք է հայտնել, որ Սիրիայում ընդդիմությունը պետք է անջատվի «Իսլամական պետություն»-ից և «Ջաբհաթ ան-Նուսրա»-ից:
Հանդիպումից հետո Բեռլինում սուր քննադատության են արժանացրել Սիրիայում ՌԴ-ի գործողություններն ու մեղադրել ռուսական ղեկավարությանը ցինիզմի մեջ: