ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հաշտեցման համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Դուք նշեցիք ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին: Այդ կապակցությամբ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն ջանքերի համար, որոնք Դուք ձեռնարկեցիք՝ նկատի ունենալով Ձեր միջնորդական առաքելությունը: Ինչպես տեսնում ենք՝ այն հաջողությամբ պսակվեց»,-Սոչիում Նազարբաևի հետ հանդիպման ժամանակ ասել է Պուտինը:
Նազարբաևն իր հերթին նշել է, որ ուրախ է ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանն այն երկիրն է, առանց որի «անհնար կլինի միջազգային լուրջ խնդիրների լուծումը»: