ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը օգոստոսի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հունիսի 17-ին Երեւանում ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման եւ դրան հաջորդած իրադարձությունների հետ կապված հարցեր:
Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաեւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մշակման աշխատանքների ընթացքին եւ համատեղ իրականացվող այլ ծրագրերին:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և
հասարականության հետ կապերի վարչություն