Իմ երեխաները վատ էին մասնակցում. դրա համար ես ինձ լավ չէի զգում. աշխատանք է պետք տանել. Ալբերտ Ազարյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սպորտային բոլոր հնարավոր գավաթները նվաճվել են այս լեգենդար մարզիկի կողմից:

Հստակորեն կարող ենք փաստել, որ այս լեգենդար մարզիկը հզորության, ուժի, մարդկային անսահման կարողությունների ու համեստության խորհրդանիշ է:

ArmLur.am-ը պատիվ ունեցավ զրուցելու Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի հետ: Կենդանի լեգենդը մրցումների է մասնակցել աշխարհի 49 պետություններում, նվաճել 45 ոսկե, 42 արծաթե ու 10 բրոնզե մեդալ:

Մեր հանդիպումը կայացավ իր անվան մարմնամարզության դպրոցում, որտեղ նա իր ամբողջ կյանքը, ուժն ու կորովը նվիրել է այդ պատերից ներս գտնվող սաներին:

Լեգենդար չեմպիոնի հետ ArmLur.am-ը զրուցեց օլիմպիական խաղերում                Հայաստանի հավաքականի ձախողումների և ձեռքբերումների մասին:

 «Ամեն ինչ նորմալ է եղել, և հավաքներ են կատարել մինչև Օլիմպիական խաղերը: Մենք օլիմպիական կոմիտեի հաշվին 10  օրով հավաքի ենք գնացել, և հավաքից հետո նոր մասնակցել են օլիմպիական խաղերին, այսինքն՝ այսպիսի հաջողություն ոչ մեկ չէր ունեցել, բայց անհաջող մրցումներ ստացվեց մեզ համար»:

Ալբերտ Ազարյանը մեզ հետ զրույցում անկեղծացավ՝  նշելով, որ իր համար շատ զարմանալի  էր Արսեն Ջուլֆալակյանի ֆինալում չհայտնվելը:

Նա խոսեց նաև իր 13-14 տարեկան  սաների մասին, որոնք չտեսնված լավ հաջողությունների են հասնում իրենց տարքային ասպարեզում:

Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան, Լիլիթ Շաբոյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս