Միհրանը չեմպիոն է, և վե´րջ. Հովհաննես Սոֆոյանը` հնարավոր բողոքարկման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միհրանը չեմպիոն է, և վե´րջ: ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանի` եզրափակչում մրցավարական անարդարության «զոհ» դառնալուն, հայտարարեց ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի 1-ին տեղակալ և գործադիր տնօրեն, ԱԺ պատգամավոր Հովհաննես Սոֆոյանը:

Մեր հարցին` հնարավո՞ր է արդյոք բողոքարկել վճիռը, Սոֆոյանը պարզաբանեց, որ պարզ կդառնա թիմի Հայաստան ժամանելուց հետո. «Թող թիմը վերադառնա, և մենք կքննարկենք, թե որը կլինի հաջորդ անհրաժեշտ քայլը»:

Անդրադառնալով Միհրանի այն հայտարարությանը, որ սպորտն արդեն իրեն հետաքրքիր չէ` Սոֆոյանն ասաց, որ էմոցիոնալ պահի հնչած հայտարարություն է. «Որպես կանոն` մեր մարզիկներն իրենց որոշմամբ չեն թողնում սպորտը: Կարծում եմ, որ էմոցիաների տակ հնչեցրած հայտարարություն է: Տեսնենք, թող վերադառնա Հայաստան, կորոշենք ամեն ինչ»:




Լրահոս