Արտակարգ դեպք Աբովյան քաղաքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում: Կեսօրին Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտայի 30 շենքի բակում հաստաբուն ծառը արմատից պոկվել և ընկել է բակում կայանված Hyundai մեքենայի  և Opel մակնիշի  ավտոմեքենաների վրա: Ծառը ամբողջովին չորացած էր և ծառայում էր լվացքի պարանն ամրացնելու համար:

Սակայն Աբովյանում լուրեր են պտտվում այն մասին, որ բնակիչները  անմխիթար վիճակում գտնվող ծառերի համար դիմել են համապատասխան մարմիններին, բայց ոչ մի արձագանք չեն ստացել:

ArmLur.am-ին  Աբովյանի քաղաքապետարանից հայտնեցին, որ շրջանառվող լուրերն  չեն  համապատասխանում  իրականությանը:

«Քաղաքապետարանը դիմում չի ստացել , որպեսզի կոմունալ աշխատողներն այդ հարցը կարգավորեն: Ըստ էության դա ոչ թե ծառ է եղել, այլ հենասյուն է, որը քաղաքացիներն օգտագործում են որպես լվացքի կամ կոմունալ հարմարություների համար»,- նշեց նա:

Քաղաքապետարանի աշխատակիցը ևս մեկ անգամ ընդգծեց, որ քաղաքապետարանը ոչ մի դիմում այդ հարցով դեռևս չի ստացել:




Լրահոս