«Սասնա ծռեր»-ի պատմություններից հետո ԱԱԾ-ն սովորականից շատ է զուգարանի թուղթ գնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայությունը օգոստոսի 4-ին պայմանագիր է կնքել «Շիրակա դուռ» ՍՊԸ-ի հետ: Ըստ այդմ, ՀՀ ԱԱԾ-ն ձեռք է բերել 1900 հատ զուգարանի թուղթ:

Պաշտոնական փաստաթղթերից տեղեկացանք, որ մեկ զուգարանի թուղթը գնվել է 110 դրամ, եւ դրա համար պետբյուջեից հատկացվել է 209 հազար դրամ: Իհարկե, տարօրինակ ոչինչ չկա, որ ԱԱԾ-ն զուգարանի թուղթ է գնել: Պարզապես ուշագրավ է, որ դա տեղի է ունեցել հատկապես «Սասնա ծռեր» խմբավորման հայտնի պատմություններից հետո, մի փոքր էլ խմբաքանակն է, կարծես, շատ սովորականից:




Լրահոս