Արմեն Մարտիրոսյանը «Ժառանգության»` ՏԻՄ ընտրությունների մասնակցության մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դավիթ Սանասարյանի ազատության մեջ գտնվելուց հետո նիստ կհարվիրվի և կքննարվի մասնակցության հարցը, ամեն դեպքում ես գտնում եմ, որ ՏԻՄ ընտրությունները կարևոր են` անկախ նրանից «Ժառանգությունը» կմասնակցի, թե ոչ,- լրագրողների հետ հանդիման ժամանակ նշեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նշենք, որ Սարի թաղում տեղի ունեցած բախումների ժամանակ ձերբակալվել և կալանվորվել էին  «Ժառանգություն»  կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, մամուլի քարտուղար Դավիթ Սանասարյանը և քաղաքացիական հասարակության հետ կապերի պատասխանատու Հովսեփ Խուրշուդյանը:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարնը  մեկ միլիոն գրավի դիմաց փոխել է Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ կալանքի որոշումը, գրավի դիմաց ազատ է արձակվել նաև Դավիթ Սանասարյանը:




Լրահոս