Թուրքիան ցանկանում է միանալ ԵՏՄ-ին. թուրք նախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիան ցանկանում է միանալ Եվրասիական տնտեսական միությանը: Այս մասին Daily Sabah-ի հարցազրույցում ասել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին:

«Մինչ 2015թ. նոյեմբերին ռուսական ինքնաթիռի խոցումը մենք բանակցություններ էինք վարում Ռուսաստանի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու շուրջ: Այժմ մենք վերսկսել ենք բանակցություններն ու ցանկանում ենք ավարտին հասցնել որքան հնարավոր է շուտ»,-ասել է Զեյբեկչին:

Նրա խոսքով՝ ազատ առևտրի գոտին կներառի ծառայությունների և ներդրումների առաջին հատվածը, հետագայում նաև արդյունաբերությունն ու գյուղատնտեսական ոլորտը:

«Ռուսաստանը գլխավորում է Եվրասիական տնտեսական միությունը: Իհարկե, մենք ցանկանում ենք միանալ, սակայն առանց ԵՄ-ին անդամակցելու գործընթացին վնաս հասցնելու»,-հավելել է նա:




Լրահոս