Նուբարաշեն վարչական շրջանի 3-րդ փողոցում բացվել է նորակառույց բակ: Հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաև վարչական շրջանի ղեկավար Արթուր Կիրակոսյանը: Բակային տարածքում տեղադրվել են նոր նստարաններ, աղբամաններ, զրուցարան ու մանկական խաղեր:
Բակի բացումը նշանավորվել է «Ուրախ ամառ» մանկական զվարճալի ծրագրով, որի ընթացքում երեխաները երգել են, պարել, մասնակցել մրցույթների: Առավել աչքի ընկած փոքրիկները խրախուսվել են նվերներով: Բոլոր երեխաներին մատուցվել են հաճելի անակնկալներ: Բնակիչներն էլ նշել են, որ նորակառույց բակ ունենալը սպասված իրադարձություն էր, քանի որ մինչ այժմ երեխաները իրենց ազատ ժամանակը հաճախ անցկացնում էին հարևան բակերում: