ԼՂՀ ԱԺ-ն միաձայն ընդունեց Արցախում համաներում անցկացնելու առաջարկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի խորհրդարանն այսօր միաձայն հավանության է արժանացրել Արցախի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին ԼՂՀ նախագահի առաջարկությունը:

Այս մասին հայտնում է ԼՂ ԱԺ մամուլի խոսնակ Անուշ Դավալյանը` նշելով, որ այն ընդունվել է 28 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ:  «Այս համաներումը թվով 6-րդն է, որից 4-ը հայտարարվել է ԼՂՀ հռչակման տոնի առթիվ: Պետությունն ինչպես պատժում, այնպես էլ ներում է իր քաղաքացիներին», – գրել է Ղարաբաղի խորհրդարանի խոսնակը:




Լրահոս