2015. թ.-ին Հայաստանից արտագաղթել է 47 հազար մարդ. որոնք են արտագաղթի պատճառները. հարցում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015 թվականի տվյալներով Հայաստանից մեկնել և այլևս չի վերադարձել 47 հազար 675 մարդ: 2016 թվականի տվյալների մասին կկարողանանք դատել միայն տարեվերջին, սակայն փաստ է մեկ բան. տարեց տարի Հայաստանից արտագաղթողների թիվն ավելանում է:

Իսկ որոնք են պատճառները. այդ հարցերի պատասխանները ստանալու ակնկալիքով ArmLur.am-ն այսօր հարցում անցկացրեց համաքաղաքացիների շրջանում: Վերջիններս գրեթե միաձայն նշեցին, որ Հայաստանից արտագաղթի հիմնական պատճառն աշխատանքի բացակայությունը, անարդարությունը և անպատժելիության մթնոլորտն է:

Մեր հարցվածներից գրեթե բոլորն արտերկրում բարեկամներ ունեին և նրանք բոլորը մեկնել էին ավելի լավ ապրելու երազանքով, սակայն մեր հարցվածքներից գրեթե բոլորը Հայաստանից մեկնելու մասին չէին մտածել:

Մանրամասները`ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան 




Լրահոս