Մոսկվայի պահեստում տեղի ունեցած հրդեհի հետևանքով մահացածները խեղդամահ են եղել քնի մեջ. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի հյուսիս-արևելքում Ալտուֆեևսկի մայրուղում գտնվող պահեստում տեղի ունեցած հրդեհի հետևանքով մահացածները խեղդամահ են եղել քնի մեջ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով մայրաքաղաքի արտակարգ ծառայությունների աղբյուրին:

«Բոլորը խեղդամահ են եղել քնի մեջ»,- հայտնել է աղբյուրը:

Հաղորդվում է նաև, որ բոլոր զոհվածները արգելափակված են եղել պահեստում, փրկարարները ստիպված են եղել կոտրել պատը, հայտնել են ՌԴ ԱԻՆ-ում:




Լրահոս