Ռուսաստանն իր տարածքների առևտուր չի անում. Պուտին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանն իր տարածքների առևտուր չի անում: Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է Bloomberg-ին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Ճապոնիայի հետ Հարավկուրիլյան կղզիների շուրջ տարածքային վեճը:

Ընդ որում, նրա խոսքով, Մոսկվան շատ կցանկանար լուծել այդ հարցը «ճապոնացի ընկերների» հետ: «Կարելի է նույն բարձր աստիճանի վստահության հասնել Ճապոնիայի հետ, ինչպես Չինաստանի հետ, եթե որևէ փոխզիջում գտնելու հնարավորություն լինի»,-ասել է Պուտինը:

Պուտինը հիշեցրել է, որ 1956թ. Սովետական Միության և Ճապոնիայի միջև ստորագրված հռչակագիրը գրեթե լուծել էր կղզիների շուրջ վեճը, սակայն ճապոնական կողմը հրաժարվեց խաղաղ համաձայնագրից, ապա նաև ԽՍՀՄ-ը հանեց այդ հարցը:

«Խոսքը ինչ-որ փոխանակության, ինչ-որ վաճառքների մասին չէ: Խոսքը լուծում գտնելու մասին է, որի դեպքում կողմերից և ոչ մեկ իրեն ո՛չ հաղթանակած, ո՛չ պարտված կզգա»,- նախօրեին Վլադիվոստոկում Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ նախագահը:




Լրահոս