ՀՀԿ-ն փորձում է Գյումրիում Սամվել Բալասանյանին օգտագործել իբրև «բրենդ». ավագանու ընտրությունները`փորձություն (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ակնհայտ է, որ Գյումրիի եւ Վանաձորի ավագանու ընտրությունները քաղաքական ուժերի համար` խորհրդարանական ընտրություններին ընդառաջ փորձություն է լինելու, սակայն ակնհայտ է, որ իշխանություններն այս ընտրություններում նաեւ փորձում են նոր մեխանիզմներ կիրառել` դրանց արդյունավետությունը գնահատելու համար:

Այս երեւյթը հատկապես ուրվագծվում է Գյումրիի ավագանու ընտրություններում: Այստեղ ավագանու անդամի թեկնածու են առաջադրել 10 կուսակցություններ եւ մեկ դաշինք: Փաստորեն, իշխող ՀՀԿ-ն իր ցուցակում ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանի` ՀՔԴՄ կուսակցության մի քանի անդամների ընդգրկելով՝ դաշինք է կազմավորել: Այժմ ՀՀԿ-ն ոչ թե իր անունով է հանդես գալիս, այլ որպես «Բալասանյան» դաշինք: Այլ կերպ ասած՝ իշխող կուսակցությունը Գյումրիում փորձում է գործող քաղաքապետին` Սամվել Բալասանյանին օգտագործել իբրեւ «բրենդ»՝ ցանկանալով քողարկել իշխանությունների վերարտադրվել ցանկանալու փաստը:

Մանրամասները` տեսանյութում




Լրահոս