Թուրինի «Յուվենտուս»-ը մտադիր է երկարաձգել պաշտպան Լեոնարդո Բոնուչիի ու հարձակվող Պաուլո Դիբալայի հետ ունեցած պայմանագրերը, տեղեկացնում է «Football Italia»-ն:
Իտալական ակումբը ցանկանում է պահել ֆուտբոլիստներին, որոնց ծառայություններով ամռանը հետաքրքրվել են այլ թիմեր: 29-ամյա Բոնուչիի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչեւ 2021 թվականը, իսկ նրա աշխատավարձը կկազմի տարեկան 5 մլն եվրո: