Պուտինն ու Օբաման G20-ի շրջանակներում մեկ ժամ քննարկում են անցկացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չինաստանի Չանչժոու քաղաքում G20-ի («Մեծ քսանյակ») շրջանակներում տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպումը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Գործակալությունը նշում է, որ Պուտինն ու Օբաման փոխանակվել են ձեռքսեղմումով, ողջունել պատվիրակություններին և նստել բանակցությունների սեղանի շուրջ, որին ռուսական կողմից ներկա է գտնվել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ու մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Kp.ru-ի փոխանցմամբ՝ երկու երկրների առաջնորդները մեկ ժամ քննարկում են անցկացրել, որի ընթացքում անդրադարձել են սիրիական և ուկրաինական ճգնաժամներին:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը երկու երկրների առաջնորդների հանդիպումը «լավ» է գնահատել:




Լրահոս