Հոկտեմբերի 2-ին Կոտայքի մարզի Գառնի գյուղում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: Առաջադրվել է 4 թեկնածու, որոնցից մեկը գործող գյուղապետ Աշոտ Վարդանյանն է, ով ինքնաառաջադրվել է:
ArmLur.am-ն առաջիկա ընտրություների և իր հետագա անելիքների շուրջ զրուցեց Աշոտ Վարդանյանի հետ:
-Պարո՛ն Վարդանյան, առաջիկա ընտրություններին ներկայացրել եք Ձեր թեկնածությունը: Ի՞նչ նոր անելիքներ ունեք, ի՞նչ փոփոխություններ են սպասվում, որոնք չեք հասցրել անել.
-Ի՞նչ փոփոխություններ եք ուզում, որ լինի. ծրագիրը կկազմեմ կնայեք:
Չլուծված, խնդրահարույց հարցը ջրի հարցն է, որի լուծման մի մասը արել եմ, իսկ մի մասը դեռևս մնում է. ամենացավոտ հարցը դա է:
-Ճի՞շտ է, որ Դուք անպաշտպան եք մնացել: Դրա հետևանքով հնարավո՞ր է պարտվեք:
-Հովանավոր ասելով` «կրի՞շ»-ը նկատի ունեք: Ի՞նչ կարիք կա «կրիշի». եթե մարդն ապրում ա Հայաստանում, իրավունք ունի իր թեկնածությունն առաջադրի, էլ դրա կրիշը ո՞րն ա: Ժողովուրդն ա ընտրողը, կընտրի՝ կընտրի, չի ընտրի, ուրեմն` ժողովրդի գործն ա, ուրեմն իրեն պետք չենք:
-Իսկ արդեն առաջադրված թեկնածուներից որևէ մեկին Ձեզ մրցակից համարո՞ւմ եք.
-Դեռևս թեկնածուների վերջնական ցուցակ չկա, այդ մասին խոսելը վաղ է, վերջնաժամկետը ամսի 7-ին է:
Զրուցեց Լիլիթ Շաբոյանը