Բելգիայի Օստենդ քաղաքում կայացավ Feest in den hof միջազգային փառատոն, որտեղ շուրջ 12 երկրների մասնակիցներ ներկայացրին իրենց երկրի մշակույթը և խոհանոցը: Օստենդի հայերը ևս մասնակցություն ունեցան այս միջոցառմանը:
Նշենք, որ ակցիան բարեգործական էր, վաճառքի ողջ հասույթը նվիրաբերվելու է ՀՀ-ում բնակվող կարիքավոր ընտանիքներին: Փառատոնի մասնակցության մտահաղացումն ու գաղափարը Արագած մշակութային միության ղեկավար Արմինե Այվազյանինն էր: Վերջինիս պնդմամբ, իրենց նպատակն մեկն է` օգնել և սատար լինել հայ ժողովրդին. «Երբ տեղեկացանք, որ պետք է նման փառատոն կայանա առանց երկմտելու որոշեցինք մասնակցել և բարեգործական ակցիա կազմակերպել, սա նաև լավ հնարավորություն էր ներկայացնելու մեր հայկական մշակույթն ու խոհանոցը: Պետք է մեծ ուրախությամբ նշեմ, որ այս գաղափարը մեզ` հայերիս, համախմբեց մի շատ կարևոր առաքելության շուրջ` օգնել կարիքավոր մարդկանց: Հատուկ շնորհակալություն Գայանե Հակոբյանին, և բոլոր նրանց, ովքեր հավատացին և օգնեցին իրականացնել այս ծրագիրը,-ասաց նա:
«Այն, որ այսօր Հայաստանում չենք, դա դեռ չի նշանակում, որ օտարացել ենք: Մենք ապրում ենք մեր երկրում կատարվող յուրաքանչյուր իրադարձությունով: Հիշեմ Համո Սահյանի խոսքերից «օտարության մեջ ապրող յուրաքանչյուր հայ մարդու համար հայրենիքի սերը թաքնված հիվանդության է նման: Գուցե հոդացավի, որ արևոտ օրերին իրեն զգացնել չի տալիս, բայց բավական է անձրևի` կնվվա…», իսկ մեզ մոտ անձրևներն շատ են»,-հըավելեց նա:
Արագած մշակութային միությունը արդեն մի քանի ամիս է, ինչ կազմակերպում է ամենամսյա դրամահավաք ղարաբաղյան պատերազմում հերոսաբար զոհված զինվերների ընտանիքներին աջակցելու համար: Արմինե Այվազյանը խոսեց նաև այս թեմայի շուրջ: «Մենք բոլորս պարտական ենք առյուծ ծնած և հերոսի ոգով դաստիրակություն տված ծնողներին, այն հերոսներին, ովքեր իրենց կյանքն զոհեցին հանուն կյանքի, այն ինչ որ մենք անում ենք, դա շատ քիչ է մեր հերոսների, և նրանց ընտանիքների համար: Ցավում եմ, որ մեր երկրում այսօր այս ճգնաժամային ու լարված իրավիճակն է տիրում: Ցավում եմ, որ մեր իշխանությունները այդքան անտարբեր են մեր զոհված հերոսների ընտանիքների և վիրավորների նկատմամբ: Սթափվեք, իշխանություններ, սատար եղեք հերոս ծնած ընտանիքներին», – իր խոսքն եզրափակեց Ա.Այվազյանը:
Բելգիա` Օստենդ, Լյուբա Հարությունյան