ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հնարավոր է ներկա գտնվի «Կովկաս-2016» հրամանատարաշտաբային զորավարժություններին, որոնք մեկնարկել են սեպտեմբերին 5-ին Հարավային ռազմական օկրուգում, գրում է «Կոմերսանտ»-ը:
ՌԴ ՊՆ-ում ընդգծել են, որ ՀՌՕ հրաձգարաններում մտադիր են ստուգել ռազմական վարչության օրգանների պատրաստվածության մակարդակը:
Նշվում է, որ ընդհանուր առմամբ զորավարժություններին մոտ 12,5 հազար զինծառայող է մասնակցում, ինչպես նաև ավիացիան, մարտական տեխնիկան և նավերը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանի հարավում սկսվել են «Կովկաս-2016» զորավարժությունները: