Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հանդիպել է ոստիկանական շան հետ, որը 4-ամյա աղջնակի է փրկել Իտալիայի ավերիչ երկրաշարժից հետո, փոխանցում է Daily Mail-ը:
Պոնտիֆիկը հանդիպել է Վատիկանում Լեո անունով լաբրադորի հետ:
Նա նաև հանդիպել է կամավորների հետ, ովքեր օգնել են մարդկանց փլատակների տակից դուրս բերելու գործում:
Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ի գիշերը Իտալիայի կենտրոնական հատվածում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով, վերջին տվյալներով, 292 մարդ է զոհվել: