ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցն նույնպես իջեցնում է սրտի ստենտավորման գները.
«Հարգելի քաղաքացիներ
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրը, նպատակ ունենալով ազգաբնակչության համար ապահովելու ինվազիվ սրտաբանության ծառայության մատուցման մատչելիություն՝ սրտի ստենտավորման համար հիվանդի կողմից վճարվող գումարի չափը նվազեցնում է մինչև 1 100 000 (մեկ միլիոն հարյուր հազար) դրամ, իսկ կորոնարոգրաֆիայի արժեքը՝ մինչև 140 000 (հարյուր քառասուն հազար) դրամ:
Առողջություն ձեր սրտին»: