«Սասնա ծռեր» քաղաքական խորհրդի ղեկավար, մեր ժողովրդի արիության խորհրդանիշ դարձած Ալեք Ենիգոմշյանը, ՀՀ նենգ իշխանությունների կողմից այս օրերին դարձյալ ենթարկվում է աններելի հետապնդումների:
Բանտից օրերս ազատ արձակված մեր ժամանակների հերոսը ՀՀ տխրահռչակ ոստիկանական մարմինների կողմից կրկին թիրախավորվել է:
Նրանից առգրավել է հատուկ ծրագրով աշխատող համակարգիչը, անձնագիրը և բանկային քարտը, հեռախոսն ենթարկվում է խստագույն հսկողության: Այս և մյուս անօրինաբար ձեռնարկված գործողությունների միջոցով էժան փորձ է արվում առավելագույնս սահմանափակել ՀՀ իշխանությունների համար ահ ու սարսափ դարձած Ենիգոմշյանի մտքի ու հեղափոխական ազդեցության հնարավորություններն ու սահմանները:
Հեռու իր հարազատնեիրց, վերջերս նաև կնոջը կորցրած Ենիգոմշյանը, միլիոնավոր հայերի համար մնում է հայկականի չափման բարոմետրը:
ՀՀ պետական մարմինների այս սկանդալային պահվածքը այժմ հասարակական մեծ հնչեղություն է ստացել և համատարած քննարկվում է ոչ միայն հայաստանյան լայն շրջանակներում, այլև սփյուռքյան ամենատարբեր կառույցներում և համայնքներում:
«Հայկական վերածնունդ» սփյուռքյան շարժումը խիստ դատապարտում է ՀՀ նախագահի և նրան ենթակա կառույցների զազիր մոտեցումը հերոսի նկատմամբ և նրանցից պահանջում անմիջապես վերադառնալ մարդկային բանականության հարթություն և դադարեցնել հետապնդումները Ալեք Ենիգոմշյանի նկատմամբ, անմիջապես նրան վերադարձնել հատուկ ծրագրով աշխատող համակարգիչը, անձնագիրը, բանկային քարտը և բոլոր այն իրերը, որոնգ անվտանգության ծառայողները առևանգել են նրանից:
ՀՀ նախագա´հ և իշխանություննե´ր,
մեր հորդորն ու պահանջն ընդունեք որպես մարտից առաջ ձեզ տրված վերջին հնարավորություն:
Այն դեռ կարող է կանխել Հայաստան-Սփյուռք խարխլված կամրջը վերջնակակապես քանդելու ձեր ծայրահեղ վտանգավոր «քաղաքականության» վազքարշավը և ժողովրդական զանգվածների մոտ թողնել երբևիցե ձեզ ներելու վերջին հույսը:
Մենք հետևում ենք զարգացումներին և սպասում ենք ձեր մարդկային դարձին:
«Հայկական վերածնունդ» սփյուռքյան շարժում
Ստորագրությամբ`
ՀՎ–Լոս Անջելեսի մասնաճյուղ
ՀՎ Բոստոնի մասնաճյուղ
ՀՎ–Բելգիայի մասնաճյուղ
ՀՎ–Գերմանիայի մասնաճյուղ
ՀՎ-Իսպանիայի մասնաճյուղ
ՀՎ–Իտալիայի մասնաճյուղ
ՀՎ–Լիբանանի մասնաճյուղ
ՀՎ–Կանադայի մասնաճյուղ
ՀՎ-Նյու Յորքի մասնաճյուղ
ՀՎ-Շվեդիայի մասնաճյուղ
ՀՎ–Չեխիայի մասնաճյուղ
ՀՎ-Ռուսաստանի մասնաճյուղ
ՀՎ–Ֆրանսիայի մասնաճյուղ