ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ եթե գնեմ նոր մեքենա եւ ձեռք բերեմ ԱՊՊԱ պայմանագիր, ապա նախկին մեքենայի ապահովագրական պատմությո՞ւնն են հաշվի առնելու ապահովագրավճար սահմանելիս, թե՞ ոչ:
Սլավա Մարկոսյան (51 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Մարկոսյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ո՛չ, Բոնուս-Մալուս համակարգում դիտարկվում է միայն վարորդի, իսկ անսահմանափակ լիազորված տիրապետողներով պայմանագրերում ապահովադրի ապահովագրական պատմությունը:
Օրինակ՝ եթե Դուք գնել եք մեքենա, որով նախկինում գրանցվել են ապահովագրական դեպքեր, ապա այդ դեպքերը Ձեր ապահովագրավճարի վրա որեւէ ազդեցություն չեն ունենալու:
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ԱՊՊԱ պայմանագիր չունենալու դեպքում վարորդները ենթարկվում են վարչական իրավախախտումների: Օրինակ՝ ԱՊՊԱ պայմանագիր չունենալու դեպքում նրանք ստիպված կլինեն մուծել յուրաքանչյուր 10 օրվա համար 5.000 դրամ, իսկ առանց ԱՊՊԱ պայմանագրի մեքենան վարելու դեպքում՝ 100.000 դրամ: