Գլխավոր դատախազի պաշտոնակատարի անգործության դեմ բողոքի քննությունը տեղի կունենա այսօր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ժամը 15.00-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վարդանյանի վարույթում քննվելու է Կարո Եղնուկյանի պաշտպան, փաստաբան Տիգրան Հայրապետյանի վերաքննիչ բողոքը՝ գլխավոր դատախազի պաշտոնակատար Արմեն Հարությունյանի անգործության դեմ:

Դատարանը որոշելու է, թե արդյոք հիմնավո՞ր է «Սասնա Ծռերին» առաջադրված մեղադրանքը։ Դատախազությունը և քննչական մարմինները խուսափում են քննել Եղնուկյանի պաշտպանի միջնորդությունները։

Արդյոք դատարանը կհաստատի՞, որ գլխավոր դատախազը չի կատարում օրենքով իր վրա դրված պարտականությունները: Դատական նիստը դռնբաց է:




Լրահոս