Երևանում շարունակվում է շենքերի մուտքերի նորոգման 2016 թվականի ծրագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքապետարան-վարչական շրջան-համատիրություն համատեղ եռակողմ ծրագրի շրջանակում այս տարի ևս շարունակվում են բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի վերանորոգման աշխատանքները: Տարեկան ծրագրով ընդհանուր առմամբ մինչև տարեվերջ կվերանորոգվի 541 շենքերի 898 մուտք: Վաղ գարնանից մեկնարկած աշխատանքների շրջանակում արդեն իսկ ավարտվել են 455 մուտքերի վերանորոգման աշխատանքները՝ 307 շենքերում:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մուտքերի վերանորոգման հարցում ցուցաբերվում է համալիր մոտեցում. շքամուտքերից բացի, ամբողջությամբ վերանորոգվում են նաև շենքերի բոլոր հարկաբաժինները:

Նշենք նաև, որ ըստ ժամանակացույցի՝ արդեն բաշխվել է հաջորդ տարիների համար ծրագրված անելիքը, համաձայն որոնց՝ մինչև 2019 թվականի ավարտը բազմաբնակարան շենքերի չնորոգված մուտքեր մայրաքաղաքում չեն մնա:




Լրահոս