Կառավարության նիստի ավարտին, երբ արդեն նախկին վաչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց իր հրաժարականի մասին, շատերին թվաց, որ նա կարծես թե միայն վերջին մի քանի րոպեում որոշեց անձամբ նման բան հայտարարել:
Ըստ Կառավարության կանոնակարգի` օրակարգը սպառելուց հետո գործադիրն անցնում է գաղտնի նյութի քննարկման, այսօր էլ այդպես կլիներ, եթե վերջին պահին ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արմեն Մուրադյանը չորոշեր ելույթ ունենալ: Մի քանի րոպե խոսելուց հետո Հովիկ Աբրահամյանը որոշեց, որ ասելիք ունի և հաստատեց մամուլում շրջանառվող հրաժարականի լուրը:
Հիշեցնենք նաև, որ այսօր տեղի է ունենալու ՀՀԿ խորհրդի և գործադիր մարմնի նիստեր, և եթե Հովիկ Աբրահամյանն անձամբ չհայտարարեր դա, իր փոխարեն կաներ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Սակայն ինչպես տեսանք Հովիկ Աբրահամյանը վերջին պահին որոշեց անձամբ հայտարարել հրաժարականի մասին լուրը:
Մանրամասները ArmLur.am-ի տեսանյութում: