ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով այսօր աշխատանքից ազատվել է երեխաների օմբուդսմեն Պավել Աստախովը, փոխանցում է Rbc-ն՝ հղում անելով Կրեմլի կայքին:
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հրամանով ազատել է Պավել Աստախովին Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր երեխաների իրավունքների լիազոր ներկայացուցչի պաշտոնից սեփական ցանկությամբ»,-ասվում է Կրեմլի կայքում տեղակայված հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է, որ Աստախովին կփոխարինի Աննա Կուզնեցովան: