ArmLur.am-ի տեղեկություններով, վաղը Ազգային ժողովում իշխանության և ընդդիմության միջև տեղի կունենան ընտրական օրենսգրքի շուրջ 4+4+4 ձևաչափով քննարկումներ: Մեր տեղեկություններով, հրավերն ուղարկվել է նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, ովքեր, ինչպես հայտնի է, նախորդ անգամ հրաժարվել էին ստորագրել ընդունված համաձայնագիրը:
Մեր տեղեկություններով, վաղը հին համաձայնագիրը չեղյալ կհամարվի և կստորագրվի նոր համաձայնագիր, որի հիմքում կլինի ընտրացուցակների հրապարակումը, որը, հիշեցնենք, ընդդիմության հիմնական պահանջն էր: Բացի այդ, մեր տեղեկություններով, մեծ թվով փոփոխություններ են կատարվելու քրեական առումով և խստացվելու են ընտրակեղծարարության համար պատիժները: